Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իրավիճակին փորձենք Ադրբեջանի տեսանկյունից նայել, ապա ամեն ինչ շատ հասարակ է՝ ինչքան գալիս, գալիս են։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հայաստանը ոչինչ չի անում, բանակը Նիկոլը կազմալուծել է, վախկոտ մարդկանց նշանակել է հրամանատար, ինքը հիմա հող է տալիս, վաղն էլ ասելու է՝ փոխարենը ոչ մի զոհ չի եղել։ Այդ երկու հարյուր հոգուն պետք է շրջափակել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ երկու հարյուր հոգին դարձել են չորս-հինգ հարյուր, արդեն քաշում են տեխնիկա։ Մերոնք պարտավոր են կրակել։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը պետք է ձերբակալվեն։ Նրանք վախկոտ, քաքլան մարդիկ են, ոչ մի բան էլ չեն կարող պաշտպանել»։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ին ևս մեկ հայտարարություն է ստորագրվել, որը Նիկոլ Փաշինյանը հասարակությունից գաղտնի է պահել։
«Այստեղ դեր ունի նաև Արմեն Սարգսյանը, որովհետև Հայաստանի սահմանների պաշտպանության երաշխավորը Նիկոլը չէ, Արմենն է։ Երկուսն իրար ձեռք տված աշխատում են։ Բացի այդ ՀԱՊԿ-ին կոնսուլտացիայի համար դիմելն ավելի շատ ներքին լսարանի համար է, մարդկանց ֆռռացնելու համար»։
Հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական բանակը հնարավոր ռազմական գործողություններին, Բագրատյանը պատասխանեց․ «Սյունիքում տասը րոպեում կջնջվի հակառակորդն ու էլ կյանքում ետ չի գա։ Առանց զոհերի»։