կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 14:26
Քաղաքական

Նույնիսկ շուռ տված ասեն՝ այսինչ այսինչյանը բարոյականի տղա է, բայց պարզ է, չէ՞, մարդն ինչ է ասում․ Աղվան Վարդանյան

Եթե մարդիկ հայհոյեն մտքում, այս պարագայում  կստացվի,  որ փաստացի  օրենքն իր նպատակին հասել է․ նշեց իշխանական պատգամավոր  Էդուարդ Աղաջանյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ ամբինից ելույթ ունեցող Աղվան Վարդանյանին։

«Եթե  կբերեք որևէ  վիճակագրական տվյալ, որ այս օրենքն ընդունելուց հետո, վերջին 4  ամսում, նվազել են նման դեպքերը, ապա արդարացված կլինեք, բայց կարծում եմ, որ այս առումով վիճակագրության մեջ որևէ բան չի փոխվել։ Ասում եք՝ եթե մտքում ասեն արդարացված կլինի․ ոչ միայն մտքում, այլև այլաբանորեն, նույնիսկ շուռ տված ձևով՝ այսինչ այսինչյանը բարոյականի տղա է, որևէ քրեական բան չկա, բայց պարզ է, չէ՞, մարդը ինչ է ասում։ Այնպես որ՝ սրանով դուք հարց չեք լուծելու»,- ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։  

«Դուք կարծում եք հեղափոխության մասնակիցներն իրենց թույլ են տվել հայհոյե՞ իշխանությանն այդ օրերին»,- հարցրեց Աղաջանյանը։

«Հարյուրհազարավոր օրինակ կբերեմ հայհոյանքների»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։