Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, իր թրքասիրական հայացքներով հայտնի Մարիա Կարապետյանի գրառմանը։
«Ընդգծված թրքասեր ՔՊ-ականն իր սրտի վարչապետի` Արցախի մասին հերթական բարբաջանքը ներկայացնումա Սարգիս Մուրադյանի կտավով: Որտեղ պատկերվածա կինս` Զարուհի Մուրադյանը.....
Հայրենիք ծախողներ, Դուք ի՞նչ կապ ունեք հայրենասեր, կյանքը հայրենիքին, անկախությանը նվիրած արժանաատիվ մարդու, և նրա գործը շարունակող դստեր կերպարների հետ...
Հիրավի` տխմարությունն ու տիեզերքն անսահման են
ՀԳ: Ըստ Ֆրեյդի` տխմարության գլխավոր ցուցիչը ամոթի բացակայությունն է: Ինչ իրենց մոլագար անամոթ կաստրատը, ինչ իրենք` ամոթի բացարձակ բացակայություն», - գրել է Ճաղարյանը։
Նշենք, որ Կարապետյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հնչեցրած մտքերը Արցախի վերաբերյալ «ծանր և ուշացած, բայց ճշմարտություն է»։ Գրառմանն էլ կցել էր նկարիչ Սարգիս Մուրադյանի «Խաղաղ երկնքի տակ» (1971 թ․) կտավը։
Մեկնաբանությունների դաշտում Ճաղարյանը իր կնոջ անունից, ով Սարգիս Մուրադյանի դուստրն է և պատկերված է այդ նկարում, պահանջել է հեռացնել նկարը. «Ի՞նչ կապ ունի Սարգիս Մուրադյանի կտավը ձեր վարչապետի ելույթի հետ: Խեղճ հեղինակը հիմա դագաղում շուռ եկավ: Իսկ նրա դուստրը, ով պատկերված է նկարում, պահանջում է իր կերպարին հղում չանել: Դուք ձեր կուսակցությունով հանդերձ արժանի չեք նրա, և իր հոր ստեղծած կերպարներին անդրադառնալու», - գրել է Ճաղարյանը։