|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարության վաղվա օրակարգում ներառված է որոշման նախագիծ, ըստ որի` ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` ՀՀ պետական պահպանության ծառայությանը պետք է հատկացնել 20 միլիոն դրամ` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Որոշումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը վճարվում են ՀՀ կառավարության հրամանագրերի համաձայն:
2015 թ. պետական բյուջեով պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 միլիոն դրամ: Ներքին հոդվածային վերաբաշխմամբ` այս հոդված է տեղափոխվել ևս 7 միլիոն դրամ: Արդյունքում` 82 միլիոն դրամից մնացել է 2 միլիոն 899 հազար դրամ, որն ավիատոմսերի ձեռք բերման գումարն է:
2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: