կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 16:27
Տնտեսական

Պետական պահպանության ծառայությանը գումար կհատկացվի. գործուղումների ծախսերն են շատացել

Պետական պահպանության ծառայությանը գումար կհատկացվի. գործուղումների ծախսերն են շատացել

Կառավարության` այս շաբաթվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում պետական պահպանության ծառայությանը գումար հատկացնելու մասին:

Պետական  պահպանության ծառայության ծառայողների 2016 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` ՀՀ պետական  պահպանության ծառայությանը 2016 թվականին հատկացնել 50 միլիոն, որից  35 միլիոն դրամը` ինը ամսում, 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների 2016թ. երրորդ և չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելու համար:

Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների գործուղման ծախսերը վճարվում են համաձայն ՀՀ կառավարության համապատասխան  որոշման և հրամանագրերի:

2016 թ. պետական բյուջեով 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 միլիոն դրամ, մնացել է 12 միլիոն դրամ, որից 8 միլիոն 700 հազար դրամը  ավիատոմսերի ձեռք բերման գումարն է: