|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բռնի տեղահանված արցախցիների ներկայացուցիչներին ՀՀ աշխատանաքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ընդունել են համապատասխան ծրագրերը համակարգող պաշտոնյաները։
Նախարարության մամլո խոսնակի փոխանցմամբ՝ պաշտոնյաները լսել են ակցիայի մասնակիցների ներկայացրած խնդիրներն ու պահանջները, խոստացել ուսումնասիրել դրանք և տեղեկացնել արդյունքների մասին։
Արդեն հայտնել ենք, որ այսօր ակցիա է տեղի ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ «Մենք բեռ չենք» խորագրով։
Արցախցիները հիշեցրել են, որ իրենց պահանջն արժանապատիվ կեցությունն է մայր հայրենիքում, իրենք պահանջում են ժամանակավորապես շարունակել «40+10» ծրագիրը, մինչեւ բնակապահովման հարցի լուծումը։