|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Էն իրավիճակում, որ գտնվում են արցախցիները, փոխանակ Հայաստանում հենց իշխանությունների կողմից ընկալվեն որպես սիրտ ու հոգի, հակառակը՝ դիտարկվում են որպես սոցիալական ծրագրերի մատերիալ: Այս մասին սոցապնախարարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մատաքսե Հակոբյանը։
«Տեղահանված, ցեղասպանությունից մազապուրծ եղած արցախցիներին չի կարելի որպես բեռ դիտարկել։ ՔՊ-ական բարձրախոսերը շատ հաճախ չեն զլանում ձևակերպումներ անել՝ «Արցախցի» երևույթը որպես վտանգ ներկայացնելով: Կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացնելու «արցախցի», «Արցախ» եզրույթի ներկայությունը և գոյությունը, կոտրվի արցախցին, որպեսզի նա հենց հասարակության կողմից կոտրվի և գլուխը կախ ման գա հասարակության մեջ կամ թողնի հեռանա Հայաստանից»։
Մանրամասն՝ տեսանյութում: