Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Փաշինյանին ու այս կառավարությանը դատի ենք տալու, եթե հանկարծ Գյումրիին հասնելքի 30 միլիարդը չտվեցին։։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Քաղաքից 85 միլիարդ հավաքագրվում է՝ տարվում է հանրապետական բյուջե, այնտեղից տրվում է քաղաքին գումար է տրվում։ Անպայման դրա համար պայքարելու եմ։ Հետո պայքարելու եմ հողհատկացման համար եղած մեխանիզմի դե, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հատակագիծը կա։ Եթե քաղաքի հատակագիծը կա՝ այդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Եթե հանկարծ ընդհանուր հայտարարիչ եկան կառավարության հետ այս հարցերի շուրջ, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջին անգամ քաղաքապետարանը դատի է տալու կառավարությանը»։
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: