Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոնի բնակիչներից մեկը օրերս առաջնեկի ծննդյան համար հատկացվող 50 հազար դրամը ստանալու ճանապարհին ստիպված է եղել քաշքշուկների մեջ ընկնել: Նորածին երեխային սոցիալական քարտ հանելու համար Ուլնեցու փողոցում տեղակայված կենտրոն են ներկայացվել ծնողի անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը: Սոցքարտ չեն տվել` պատճառաբանելով, թե երեխայի ծննդականը հիմք չէ, իսկ ծնողի անձնագիրն էլ թերություն ունի:
Հարցին, թե ո՞րն է թերությունը, պատասխանել են՝ ասել չենք կարող: Երիտասարդ կինը դժգոհում էր, որ այդ անձնագրով ԶԱԳՍ-ում է գրանցվել, վիզա ստացել եւ դուրս եկել երկրից, եւ որեւէ թերություն երբեւէ չի հայտնաբերվել: Ծնողը, որը, երեխային գրկած չգիտեր, թե որ կողմ գնար, մտածում էր, որ իրենից մաղարիչ են ուզում, ու զարմացած հարցնում էր, որ եթե առաջին երեխայի համար են նման չեմուչում անում, հետաքրքիր է, թե ի՞նչ կանեն մյուս երեխաների դեպքում, երբ գումարը մեծանա:
Կառավարությունը երեխա ունենալ համարձակվողներին պարգեւատրում է` առաջնեկի դեպքում` 50.000 դրամով, եւ գումարն ավելանում է երեխա բերելու գործընթացը շարունակաբար կազմակերպելու դեպքում: Սակայն պարզվում է, այդ գումարն էլ են զոռով տալիս: