կարևոր
4000 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 17:03
Հասարակություն

Մեր նպատակն ակունքներին վերադառնալու միջավայր ստեղծելն է․ Աշոտ Մելքոնյանը՝ «Հայոց տուն» շարժման մասին

Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այսօր  ազդարարվեց նախաձեռնության մեկնարկը։
 

 Ի դեպ  նախաձեռնող խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։
 

«Իշխանությունը բաղկացած է դիմությունից և ընդդիմությունից։ Անկախության 34-րդ տարում մենք չհասկացանք մի բան, որ դիմությունն ու ընդդիմությունը մեկ պետության անքակտելի մասն են»,-միջոցառման ժամանակ ասաց Աշոտ Մելքոնյանը։

«Ընդդիմությունը նույն դիմության առողջ շրջանակներում պահելու այն հզոր ուժն էր, որը պետք է ապահովեր այդ երկրի հետագա զարգացումը»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ առաջարկվում էր՝ընտրական համակարգի ստեղծումից հետո ընտրությունների արդյունքում ձևավորվում է հայոց խորհրդարանը, որը կոչվում էր «Հայոց տուն», որն ընտրում էր մի խորհուրդ մարդկանցից, որոնք դառնում էին ղեկավար մարմին և իրենց միջից մեկին՝ վիճակահանությամբ դարձնում էին երկրի ղեկավար՝ նախարար, ինչպես ասվում էր այդ փաստաթղթում:

«Որպեսզի այդ նախարարը երբեք չկառչեր այդ աթոռից և հասկանար, որ ինքը պետք է մյուսների հետ ներդաշնակ աշխատի հանուն այդ երկրի, հանուն այդ ժողովրդի, խորհրդի անդամները դառնում էին ոչ միայն օգնականներն ու տեղակալները, այլև նրա ընդդիմադիրները, և ամբողջ մեկ տարվա ընթացքում քննադատական տարափի տակ էին պահում երկրի ղեկավարին՝ վասն հաջորդ առողջ օրվա։ Ամեն մեկը հասկանում էր, որ որքան ինքը քննադատեց երկրի ղեկավարին, այնքան օգուտ կբերի, որովհետև հաջորդ անգամ վիճակահանությամբ ինքը կարող է դառնալ երկրի ղեկավար, իրեն կսկսեն քննադատել և նախորդը անպայմանորեն շատ ավելի խնդիրներ լուծած կլինի և բնականաբար իր գործը ավելի հեշտ կդառնա»։

Մանրամասն՝ տեսանյութում։