կարևոր
1522 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 09:22
Քաղաքական

Գլխավորը՝ Իրանի արտգործնախարարի երևանյան ասուլիսից

Գլխավորը՝ Իրանի արտգործնախարարի երևանյան ասուլիսից

Իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Փույա Հոսեյնին առանձին կետերով ներկայացրել է Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ելույթից կարևոր թեզերը, որը ներկայացնում ենք ստորև․

«Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների ասուլիսը Երևանում.

Արաղչի. Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջազգային սահմանների փոփոխության:

Մենք դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Մենք վճռականորեն դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:

Քննարկվել է առաջիկա ամիսներին երկու երկրների միջև բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակման հարցը։

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում` դիվանագիտության միջոցով:

Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է հաղորդակցության ուղիների բացմանը` հարգելով ազգային ինքնիշխանությունը և հաշվի առնելով փոխադարձ շահերը:

Իրանը և Հայաստանը ձգտում են ընդլայնել փոխգործակցությունը տրանսպորտի և տարանցման ոլորտներում։

Մենք դրական դինամիկա ենք նկատում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ոլորտներում։

Ակտիվ զարգանում է երկու երկրների զբոսաշրջության, գիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը։

Անհրաժեշտ է պարզեցնել իրանական բեռնատարների տարանցումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Եվրոպա, ինչպես նաև հայկական մեքենաների տարանցումը Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։

Ժողովուրդների միջև մշակութային փոխանակումները և շփումները երկկողմ հարաբերությունների ամենախոր հիմքն են։

Մենք համոզված ենք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

Իրանի և Հայաստանի միջև տարանցման խնդիրները լուծելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն իրավասու է լուծումներ մշակել երկու երկրների միջև տեղաշարժը հեշտացնելու համար։

Մենք կարծում ենք, որ Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային ծախսերն ու մաքսատուրքերը պետք է կրճատվեն, իսկ երկու երկրների միջև տեղաշարժը պարզեցվի։

Տարածաշրջանում տարանցիկ ուղիների ստեղծումն ընդունելի է, բայց պայմանով, որ դա իրականացվի երկրի ազգային ինքնիշխանության շրջանակներում։

Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Մենք դեմ ենք ցանկացած ռազմական գործողության՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի առարկում տարածաշրջանի երկրների կողմից տարանցիկ ուղիների օգտագործմանը, եթե դա տեղի է ունենում երկրների տարածքային ինքնիշխանության և տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքով։

Ցանկացած այլ մոտեցում անընդունելի է»։