Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ 2,5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ՝ իր ուղիղ գործառույթներով։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, որը ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։
Եսայանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված է եղել նաեւ իր լուսանկարը, եւ ինքը ներկայացվել է որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկը։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն սատանա էր փնտրում, դիմակները կրելու պարտադիր պահանջն էր վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել, մինչդեռ՝ երկիրը կանգնած էր նման լայնածավալ պատերազմի առաջ»,- լրագրողներին ասաց Բագրատ Եսայանն ու պնդեց. «Պատերազմում այս աղետի՝ պարտության պատճառների գլխավորը ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որ հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեզ համար անսպասելի էին։ Գուցե մեզ համար, բայց ոչ՝ երևի իշխանության»։
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։