Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան գեղանկար» խորագրով արդեն ավանդական դարձած միջոցառումը: Այս անգամ միջոցառման ընթացքում ամերիկահայ աբստրակցիոնիստ և պերֆորմանիստ Նարինե Իսաջանյանը մի քանի ժամվա ընթացքում կտավի վրա ստեղծել է «Երևանյան տարեգրություն» աբստրակտ ոճի ստեղծագործությունը: Որպես աշխատանքային հումք օգտագործվել է ավազ, տուֆ քարի փոշի, հող և ջուր: Կտավի ստեղծման ընթացքին տեղում հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ներկայացնելով ստեղծագործելու իր ոճը՝ Նարինե Իսաջանյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ գունապնակի փոխարեն նախապատվությունը տալիս է բնական ու պաստելային գույներին՝ համարելով, որ դրանք ավելի անմիջական և անկեղծ են տեղ հասցնում ստեղծագործության ասելիքը: Ամերիկահայ նկարչուհին նաև նշել է, որ Երևանին նվիրված իր այս կտավի ստեղծումը, ըստ էության, երազանքի կատարում էր՝ վստահեցնելով, որ իր համար իսկապես մեծ պատիվ է, որ այն Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղ է գտնելու Երևանի պատմության թանգարանում:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վարպետաց դաս` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների պատանի նկարիչների համար: