կարևոր
703 դիտում, 15 ժամ առաջ - 2025-03-25 14:01
Աշխարհ

Էրդողանի «փափուկ ուժը». «Իսլամի մարգարեի աջակցության միջազգային կազմակերպություն»

Էրդողանի «փափուկ ուժը». «Իսլամի մարգարեի աջակցության միջազգային կազմակերպություն»
Թուրքական ընդդիմադիր Nordic Monitor պարբերականը վերջերս պատմել է Ստամբուլում տեղակայված միջազգային իսլամիստական ցանցի մասին, որը կոչված է առաջ մղելու Ռեջեփ Էրդողանի գաղափարախոսություններն ու ամբողջ աշխարհի սուննի մահմեդականների ինքնահռչակ «խալիֆի» կերպարը:

Այսպես կոչված  «Իսլամի մարգարեի աջակցության միջազգային կազմակերպությունը» (International Organization to Support the Prophet of Islam, Uluslararası Peygamber Efendimizi Koruma ve Destekleme Heyeti, IOSPI) իրականում կապված է  «Մահմեդական եղբայրների» հետ՝ ձգտելով նոր աջակիցներ եւ վստահված անձինք ներգրավել ակ-Սարայի համար, ընդլայնել Էրդողանի կառավարոթյան ազդեցությունը, ամրապնդել Թուրքիայի «գլոբալ ազդեցությունը» եւ միջոցներ հավաքել՝ օգտագործելով տարբեր երկրներում մահմեդական համայնքների քաղաքական ակտիվությունը:

IOSPI-ն իսլամիստական բազմաթիվ կազմակերպություններից մեկն է, որն օգտագործվում է Էրդողանի կողմից Թուրքիայի սահմաննրից դուրս, հատկապես Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում եւ Եվրոպայում ազդեցություն տարածելու համար: Այն հիմնադրվել է մոտ 50 իսլամիստների կողմից 2021ի հոկտեմբերին՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցութայն (ԱԶԿ) աջակցությամբ, որն ակտիվորեն աջակցում է «Մուսուլման եղբայրներին», նրանց հետ սերտորեն կապված ՀԱՄԱՍ-ի Պաղեստինյան բաժանմունքին եւ այլն:

Ըստ երեւույթին, կազմակերպւթյունը պաշտոնապես գրանցված չէ թուրքական օրենսդրության համաձայն, քանի որ ներքին գործերի նախարարությունում դրա մասին տեղեկություններ չկան: Սակայն այն բավականին ակտիվ է գործում, ինչը երեւում է նաեւ սոցիալական ցանցերի որոշ գրառումներից, որոնք, իհարկե, հազիվ թե լիովին բացաայտեն IOSPI-ի եւ նրա գլխավոր քարտուղար եգիպտացի Մոհամեդ Ալ-Սաղիրի բազմակողմանի գործունեությն բոլոր ասպեկտները, որոնք հասանելիություն ունեն Թուրքիայի նախագահին, սերտ կապեր են պահպանում ակ – Սարայի հետ եւ ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, օրինակ՝ X-ում նա ունի գրեթե 1,6 միլիոն բաժանորդ:

Sosyal Doku («սոցիալական հյուսվածք») հիմնադրամի կենտրոնակայանում վերջերս կայացած հանդիպման լուսանկարները, որոնք հայտնի են բռնի ջիհադի քարոզչությամբ, ցույց են տալիս IOSPI-ի աշխատանքի ուղղվածությունը եւ թուրքական ջիհադական խմբավորումների հետ կապեր հաստատելու նրա ջանքերը՝ իրենց նպատակներն առաջ տանելու եւ արտերկրում ազդեցությունն ընդլայնելու համար: Փետրվարի սկզբին հանդիպումներից մեկը կազմակերպել էր ծայրահեղական թուրք հոգեւորական Նուրեթթին (Նուրեդդին) Յըլդըզը, որը հայտնի է հակաիսրայելական տրամադրություններով եւ զինված ջիհադի կոչերով, որոնք ոգեշնչել են նաեւ 2016ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանած Մեւլութ Ալթընթաշին: Դատախազական հարցաքննւթյուններից Յըլդըզը, որը Էրդողանի ընտանիքի երիտասարդական հիմնադրամի (Turkey Youth Foundation, TUGVA) համար բոցաշունչ ճառեր էր արտասանում, «հաջողությամբ» խուսափեց, չնայած, որ հանցագործը հաճախ էր հաճախում նրա մասնավոր քարոզներին: Բացի այդ, այս հոգեւորականը մեկնել է Սիրիա՝ հանդիպելու զինյալների ն, բազմիցս հանդես գալով ամբողջ աշխարհում արմատական ջիհադական նկրտումների օգտին: Օրինակ, նա հանդես էր գալիս հօգուտ աղջիկներին 6 տարեկանում ամուսնացնելու, եւ ֆեթվա էր արձակում, որը թույլ էր տալիս մահապատիժներ, կախաղաններ եւ ձեռքերի ու մատների կտրում այն մարդկանցից, որոնք կապված են Թուրքիայում արգելված շարժման հետ, որը հիմնել է հանգուցյալ Ֆեթուլլահ Գյուլենը: 

Ըստ Nordic Monitor-ի՝ վերոհիշյալ փետրվարյան հանդիպման ժամանակ Յըլդըզի հյուրերը նույնականացվել են վերոհիշյալ շեյխ Մոհամեդ Ալ-Սաղիրի, Սուդանի քարոզիչ Աբդուլ-այ Յուսիֆի եւ Մավրիտանիայի հոգեւորական Մուհամմադ Ալ-Հասան բին Ալ-Դեդդուվ Ալ-Շանկիթիի կողմից: Հանդիպման նպատակն էր միավորել ռեսուրսներն ու ջանքերը Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում քաղաքական իսլամն առաջ մղելու համար:

2021ին IOSPE-ի առաջին միջոցառման ժամանակ հիմնական զեկույցողն է եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Միշաալը, որը վերահսկում է քաղաքական գործունեությունը արտերկրում: Թուրքիայի ներսում նա գտնվում է MIT Ազգային հետախուզական ծառայության պաշտպանության ներքո:Կազմակերպության հիմնադիրներից է Յասին Աքթայը, ով այդ ժամանակ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահն էր եւ ղեկավարում էր կուսակցւթյան արտաքին կապերը: Լինելով Էրդողանի արաբական հարցերով խորհրդականը՝ ան Թուրքիայի նախագահին խալիֆ է համարում եւ »Մուսուլման եղբայրներին» դիտարկում է որպես թուրքական պետության ստուգված ուղեցույց:

Կազմակերպության մեկ այլ հիմնադիր է Մեհմեդ Հերմեզը՝ կրոնի գործերի վարչության (Diyanet) նախկին ղեկավարը: Նա, փաստորեն, »մահմեդական եղբայրների» հենակետի է վերածել Diyanet -ը, որը միլիարդների հասնող միջոցներ ունի եւ վերահսկում է Թուրքիայում եւ արտերկրում շուրջ 90 հազար մզկիթներ:

Հիմնադիրների մեջ Թուրքիայի երրորդ քաղաքացին Էնվեր Քըլըչարսլանն է՝ դատապարտված հանցագործ, ով 2002 թ-ի փետրվարին դատապարտվել էր յոթ ու կես տարվա ազատազրկման՝ թուրքական «Հըզբոլլահին» անդամակցելու համար, որը չպետք է շփոթել լիբանանյան շիա ռազմաքաղաքական կազմակերպության հետ: Քըլըչարսլանը, ով 1987 թ-ին վերապատրաստվել է Իրանում, ծառայել է թուրքական «Հըզբոլլահի» հանգուցյալ առաջնորդ Հուսեյն Վելիօղլուի ղեկավարությամբ, ով սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ 2000 ի հունվարին Ստամբուլում գաղտնի բնակարանի վրա նրա արշավանքի ժամանակ:

Նշվում է՝ Քըլըչարսլանին իրավական հետեւանքներից պաշտպանել է հենց ինքը՝ Էրդողանը, որը հասել է թուրքական բանտերից «Հըզբոլլահի» բոլոր դատապարտված անդամների ազատ արձակմանը 2014 թ-ին իր հետ կնքված գործարքի շրջանակներում: Այժմ նա ղեկավարում է իսլամիստական խմբավորումը, որը կոչվում է «գիտնականների միություն եւ մեդրեսե» (Ittihadul Ulema), որը հիմնականում գործում է քուրդ բնակչության շրջանում:

IOSPE-ի ակունքներում կանգնած էր նաեւ մահմեդական գիտնականների միջազգային միության (IUMS) գլխավոր քարտուղար Ալի Քարադաղին, որը երկար ժամանակ բնակվում էր Թուրքիայում, որտեղ նա օգտվում էր տարբեր արտոնությւններից: Վարչության մեկ այլ անդամ, նաեւ Թուրքիայի քաղաքացի Աբդուլվահափ Էքինջին, որպես կապող օղակ է հանդես գալիս «Մուսուլման եղբայրների» ցանցի եւ թուրքական կառավարության միջեւ: Էքինջին նաեւ ղեկավարում է երկրի ՆԳՆ-ում գրանցված uluslararası Müslüman Alimler Derneği (մահմեդական գիտնականների միջազգային ասոցիացիա, UMAD) անունով կազմակերպության թուրքական անալոգը:

2023 թ-ի փետրվարին Եմենի հոգեւորական Աբդուլ Մաջիդ Ալ-Զինդանիին երկարամյա աշխատանքի համար մեծարող միջոցառման ժամանակ IOSPE -ն Ստամբուլում հիմնել է Ակադեմիական կենտրոն: 2004ի փետրվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ալ-Զինդանիին ներառել էր «հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչների» ցուցակում՝ բացատրելով, որ նա «երկար ժամանակ համագործակցել է Բեն Լադենի հետ, մասնավորապես, եղել է նրա հոգեւոր առաջնորդներից մեկը»: Ավելի ուշ նրա անունը ներառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկիչների ցուցակում: Ալ-Զինդանին մահացել է Ստամբուլում 2024 թ-ի ապրիլի 22-ին՝ 82 տարեկան հասակում:

IOSPI-ն զգալի թափ է հավաքել Դամասկոսում Բաշար ալ-Ասադի տապալումից եւ անցումային շրջանի ինքնահռչակ նախագահ, Ռուսաստանում արգելված «հայաթ թահրիր աշ-շամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ ահմադ աշ-աարայի կողմից իշխանության բռնազավթումից հետո, որին 2025ի հունվարի 30-ին Ալ-Սաղիրը հատուկ նամակով շնորհավորել է «Աստծո կողմից շնորհված իսլամական նվաճում» անվանելու կապակցությամբ՝ կոչ անելով Սիրիայում հաստատել շարիաթի օրենքները:

Ի դեպ, առայժմ նախկին Սիրիայի Արաբական Հանրապետությունն ավելի շուտ «մերձավորարեւելյան Սոմալիի» վերածվելու միտում է դրսեւորում: Ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը, օրինակ, նշում է. «Հարավային խմբավորումները» կտրականապես չեն ճանաչում ալ-ջուլիանիի իշխանություններին՝ Դերա նահանգից այդ ներգաղթյալին ընկալելով որպես Իդլիբում «կառավարության» երեկվա ղեկավար: Ամերիկացիների կողմից աջակցվող քրդական իշխանությունները նույնպես, մեղմ ասած, ցանկություն չունեն ենթարկվել երեկվա ահաբեկիչների իշխանությանը, ամեն ինչ պարզ չէ նաեւ այսպես կոչված «սիրիական ազգային բանակի» թուրքամետ զինյալների հետ: Այնպես որ, ամենեւին էլ փաստ չէ, որ iospi-ի եւ նմանատիպ այլ խմբերի կրոնական մոտիվացված «միավորող» հռետորաբանությունը հաջողությամբ կպսակվի:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի