|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը, վճռական պայքար է հայտարարել քաղաքական իսլամի դեմ քրիստոնյաների անվտանգության համար: Այս մասին նա գրել էր հոկտեմբերի 30-ին՝ Twitter սոցիալական ցանցի իր էջում:
«Բոլոր քրիստոնյաները պետք է կարողանան ազատ և անվտանգ դավանել իրենց հավատը Ավստրիայում։ Մենք վճռականորեն կշարունակենք պայքարը քաղաքական իսլամի դեմ և այստեղ կեղծ հանդուրժողականություն չենք ցուցաբերի: Շնորհակալություն ոստիկանության բոլոր աշխատակիցներին իրենց նվիրվածության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավստրիական Kurier թերթի համաձայն՝ ենթադրաբար, թուրքական ծագմամբ մոտ 50 երիտասարդներ ներխուժել են Վիեննայի Պադուա նահանգի Սբ. Անտոնիայի կաթոլիկ եկեղեցի, որտեղ անկարգություններ են իրականացրել՝ «Ալլահ Աքբար» բացականչություններով: