|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր. ըստ թուրքական NTV հեռուստաընկերության՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը՝ անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման՝ ԱՄՆ-ի իրականացրած գործողությանը:
«Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր: Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարող ամենաակտիվ երկրներից է և պայքարել ու պայքարելու է ահաբեկչության և ահաբեկիչների դեմ»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ահաբեկչական խմբավորման ղեկավարի ոչնչացմանն անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն օրերս Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ: