|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նոյեմբերի 30-ին՝ Թուրքիայի հեռուստառադիոընկերության համաշխարհային ֆորումի բացման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել, որում նշել է, որ միջազգային լրատվամիջոցները ներկայումս խաղում են «երեք կապիկների» դերը Եվրոպայում իրադարձությունները լուսաբանելիս: Նա նաև ամոթ է անվանել «լրատվամիջոցների թշնամությունը իսլամի նկատմամբ» և զգուշացրել, որ «եթե մուսուլմանների հանդեպ այս վերաբերմունքը չդադարի, ապա ամբողջ մարդկությունը կտուժի»: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
«Առանց որոշակի վերահսկողության՝ թվայնացման համատեքստում կամայականությունն ու անօրինականությունը տիրելու են լրատվական դաշտում, ինչը կհանգեցնի ֆաշիզմի վերածննդի»,- շեշտել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին ամիսներին ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորման միջոցով Թուրքիայի իշխանությունները լրատվական ընկերություններին պարտավորեցնում են ներկայացուցիչներ ունենալ Թուրքիայում: Նրա խոսքով՝ այսպիսով, իշխանությունները ձգտում են պաշտպանել Թուրքիայի քաղաքացիներին ապատեղեկատվությունից:
«Ամոթալի արարք է, որ լրատվամիջոցները թշնամանք են տարածում և իսլամի դեմ արտաքին ընդդիմություն ստեղծում»,- ասել է Էրդողանը: