|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Վարձկանների թեմայով առաջին արձագանքը Ազհարից,
Ազհարի միաբանության անդամ, մուսուլման աստվածաբան դր․ Մուհամմադ Աբդ ալ-Ատին իր խոսքով փաստացիորեն անընդունելի է համարել Ադրբեջանում վարձկանների վարքագիծը՝ իսլամի տեսանկյունից։ Հղում անելով օրերս Արցախում գերի ընկած սիրիացի վարձկանի վկայությանը, ով նշել էր, որ հայերի դեմ կռվում է որպես "գյավուրի"՝ ամեն գլխի համար ակնկալելով ստանալ խոստացված հարյուր դոլարը, դր․ Ատին, մեջբերելով Ղուրանից և հադիսներից համապատասխան հատվածներ՝ նշում է, որ այդ վարձկանները գլխատելով, մարդկանց անդամահատելով, իրականում հանցագործություն են անում մարդկության դեմ՝ իսլամի անունից, ինչը ենթադրում է երկրային տանջանքներ ու պատիժներ։
Ազհարի միաբանը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի քաղաքականությունը, նշելով, որ Էրդողանը ձգտում է վերականգնել օսմանյան հեգեմոնիան, դառնալ մուսուլմանների սուլթանը, ինչպես իր նախնիները՝ հրի, արյան ու սրի միջոցով։ Աստվածաբանը նշել է, որ Էրդողանը չի կարող հասնել իր ուզածին, քանի որ ժողովուրդները զգոն կգտնվեն և կկարողանան պաշտպանել իրենց ու իրենց հողը»։
Այդ մասին գրառում է կատարել արաբագետ Արաքս Փաշայանը։