կարևոր
1012 դիտում, 6 ժամ առաջ - 2025-03-12 09:17
Քաղաքական

ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»

ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռեւերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը եւ ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ: Մատվիենկոն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-6-ը կգա։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի, 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։

Մինչ Մատվիենկոյի ժամանումը, Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ` ապրիլի 17-18-ին ԱՊՀ վեհաժողովի՝ հաղթանակի 80-ամյակին նվիրված նիստին մասնակցելու: Տեղեկություններ կան, որ բանակցում են նաեւ Պետդումայի նախագահ Վոլոդինին Հայաստան բերելու շուրջ։ Մինչեւ մայիս Կապանում կբացվի նաեւ ՌԴ հյուպատոսությունը: