|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցություններ է փնտրում միջուկային դոսյեի հետ կապված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին Թեհրանի արձագանքը:
«Իրանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական բանակցություններ է փնտրում», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ հայտարարելով, որ կնախընտրեր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել, այլ ոչ թե այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Վերջինս, մեկնաբանելով Թրամփի նամակը, նշել է, որ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին մտահոգում են սոսկ սեփական շահերը: