|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բաքուն կոչ է անում Երևանին` կառուցողական բանակցություններ վարել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի` 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի առթիվ հայտարարությունում. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:
Նշվում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի «ագրեսիայի քաղաքականությունից»:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ անհրաժեշտ է ապահովել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բռնագաղթածների վերադարձը իրենց տներ, ինչպես նաև Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»:
«Դա կդառնա նորմալ դրացիական հարաբերությունների վերականգնման, շարունակական խաղաղության ապահովման և տարածաշրջանում զարգացման հիմք»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ Ադրբեջանը ցավում է, որ Երևանը հրաժարվում է առարկայական բանակցություններից: