|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մինչ Թուրքիա այցելելը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին: Ըստ թուրքական ayıdınlık.com.tr կայքի` Ցիպրասը մասնավորապես նշել է. «Պետք է կառուցել այնպիսի հարաբերություն, որը և' ժողովրդական, և' տարածաշրջանային առումով օգտակար կլինի»: Բացի այդ` նա խոսել է փախստականների, Էգեյան ճգնաժամի, Տրանսադրիատիկ գազատարի կառուցման մասին և նշել է, որ, մասնավորապես, Էգեյան ճգնաժամի պատճառով երկուստեք մահացությունների թիվը նկատելիորեն աճել է:
Խոսելով իր և Էրդողանի հարաբերությունների մասին` Ցիպրասը նշել է. «Իմ հարաբերությունները հիմնված են հարգանքի, անկեղծության և ազնվության վրա: Դեռևս 2017 թվականի դեկտեմբերին սկսված դժվարին երկխոսությունը նոր հնարավորություն պետք է դառնա և ավելի բարելավի մեր երկկողմ օրակարգը»:
Հունաստանի վարչապետն անդրադարձել է նաև Հունաստանի մուսուլման փոքրամասնությունների իրավունքներին, այդ առիթով մեջբերել Լոզանի կոնֆերանսի որոշումները և նշել, որ փոքրամասնությունների իրավունքներին աջակցելու խնդիրը պետք է կրի երկկողմանի բնույթ: