|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության որոնման սկզբունքի վրա: Այդ մասին Բաքվում ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք միշտ որոնում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն»,- ասել է նա:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի` Սոչի կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք լրացուցիչ բազա են ստեղծում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև միջպետական կապերի կառուցման համար: Ըստ Պուտինի` Մոսկվան և Բաքուն իրագործում են նաև համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: Նա նաև շեշտել է դրական հարաբերությունները և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը: