|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումների մեջ Թեհրանին մեղադրելը հիմնված է սխալի և անտեղյակության վրա: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«ԱՄՆ-ն Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրեց այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ հարձակումներում օգտագործված զենքերը Եմենինը չեն, քանի որ դրանց վրա գրված էին «Ya Ali» բառերը: Սակայն Եմենում նույնպես շատ շիաներ կան: Սաուդյան Արաբիայի տվյալ ներկայացուցիչն այն կարծիքին է, որ բոլոր իրանցիները շիաներ են, իսկ Եմենում շիաներ չկան: Դա սխալ է»,- բացատրել է Ռոհանին:
Նա նաև պարզաբանել է, որ «Ya Ali»-ն կարգախոս է, մեծ ցանկության արտահայտություն, որն ընդունված է Իրաքում, Եմենում և Իրանում: Ռուհանին նշել է, որ նման փաստարկը բավարար հիմք չէ Թեհրանին Սաուդյան Արաբիայում հարձակումներ իրականացնելու մեջ մեղադրելու համար: