|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաև հարվածներ հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում բախումներ են սկսվել տեղի երիտասարդների հետ, որից հետո Իսրայելի բանակը լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկել քաղաք:
Ջենին քաղաքում իսրայելական ռազմական ուժերը ներխուժել են տներ և մզկիթներ։ Բացի այդ, Թուլկարմ քաղաքից արևելք գտնվող Նուր Շամս ճամբարում ավերել են բազմաթիվ տներ: Իսրայելական հարձակումների պատճառով ճամբարից մեծ թվով բնակիչներ են հեռանում։ Բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է արդեն 9000-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավաստիացրել է Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչներին, որ իրենք պետք է գործեն ճիշտ այնպես, ինչպես գործել են Գազայում՝ տարհանելով բնակիչներին, մաքրելով տարածքը և ոչնչացնելով ահաբեկչական ենթակառուցվածքը։
Իսրայելական բանակը նաև օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևմուտքում գտնվող Թել ալ-Սուլթան շրջանի ուղղությամբ։ Հաղորդվում է մարդկային կորուստների և նյութական վնասների մասին։ Զոհերի կամ վիրավորների հստակ թիվը չի նշվում։