Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն այլևս այն կարծիքին չէ, որ Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքի նորմերը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ լրագրողների համար կայացած ճեպազրույցում պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հայտարարությանը հղումով:
«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է իսրայելական բնակավայրերի վերաբերյալ Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշումը: Արևմտյան ափի բնակեցմանը միտված գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները տասնամյակների ընթացքում եղել են ոչ հետևողական»,- պարզաբանել է նա ու հավելել. «1979 թվականին Ջիմի Քարթերի վարչակազմը եզրակացրել է, որ իսրայելական բնակավայրերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Մինչդեռ՝ 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանն անհամաձայնություն է հայտնել այդ եզրակացությանը՝ հայտարարելով, որ բնակավայրերն ի սկզբանե անօրինական չի համարում: Բոլոր կողմերի մանրամասն ու բովանդակալից ուսումնասիրությունից հետո ներկայիս վարչակազմը որոշել է համաձայնել նախագահ Ռեյգանի հետ: Իսրայելական քաղաքացիական բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափին միջազգային իրավունքի խախտում չէ»:
Իսրայելը ողջունել է այս որոշումը: Պաղեստինը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը լիազորված չէ չեղյալ հայտարարել հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձևերը:
Հիշեցնենք, որ դեռևս 2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2334 բանաձևը, այն է՝ գրավված պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը դադարեցնելու պահանջը: