Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի խորհրդական Նիկոլաս Բյորնսը հայտարարել է, որ Հորդանանի Արևմտյան ափի վրա ինքնիշխանության կիրառումը Իսրայելի «հսկայական սխալը» կլինի: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, նա ասել է ամերիկյան The Arena ամսագրին:
Բյորնսի խոսքով` ինքնիշխանության կիրառումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի և իսրայելական կառավարության հարաբերությունների վրա:
«ԱՄՆ-ի երկու կուսակցություններն աջակցում են Իսրայելին, ինչպեսև` նախագահի պաշտոնի երկու թեկնածուները: Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելին և ձգտում նրա անվտանգությանը: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ եթե Իսրայելը անեքսիայի ենթարկի Արևմտյան ափը, դա կարող է լրջորեն վնասել երկու երկրների հարաբերություններին: Ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում համոզվածություն կա, որ անեքսիան ոչ միայն խելամիտ քայլ չէ, այլև` հսկայական սխալ»,- նշել է Բայդեն խորհրդականը:
Ըստ նրա` նման քայլով Իսրայելը լրջորեն կվնասի իրեն միջազգային ասպարեզում, նաև` կողմնակիցների շրջանում:
«Դա, ըստ էության, կտապալի երկիու պետությունների մասին ապագա որոշումը, որը 1967 թվականից ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ»,- ընդգծել է Բյորնսը:
MIGnews.com-ի հաղորդմամբ, իր հերթին, իսրայելական բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Ավի Միզրահին է հեռուստատեսային հարցազրույցում հայտնել, որ հրաժարվել է զբաղեցնել «անեքսիայի շտաբի» պետի պաշտոնը:
Նա հայտարարել է. «Անեքսիան խենթություն է: Քանի դեռ շտաբների օպերատիվ աշխատանք չի իրականացվել, նախընտրելի է, որ ընդհանրապես ոչինչ չնախաձեռնեն: Ռազմա-քաղաքական կաբինետը և կառավարությունը չեն ստուգել, թե ինչ հետևանքներ կունենա այդ քայլը, հետևաբար` հարկավոր է սպասել»:
Իսրայելցի գեներալը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Բենի Գանցի առաջարկից հրաժարվել է շահերի հնարավոր կոնֆլիկտի պատճառով. պաշտոնաթող գեներալը ներկայումս գլխավորում է անվտանգության ոլորտի ընկերություն: Սակայն Միզրահին ընդգծել է, որ եթե ընկերության ղեկավար էլ չլիներ, միևնույն է, կհրաժարվեր այդ պաշտոնից: