Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Այսօր առաջին անգամ կեղծ դատավարության շրջանակներում «ցուցմունք» է տվել Արցախի ՊԲ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։
Անսահման հարգանք ներշնչող նույն արժանապատիվ կեցվածքն ու խոսքը թշնամական երկրի դատարանի դահլիճում»։
Նշենք, որ Դավիթ Մանուկյանը ևս հայտնել է, որ մասնակցել է Արցախյան Առաջին և Երկրորդ պատերազմներին:
Մանուկյանը նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենային հարվածել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, վարորդը վիրավորվել է, բայց ինքը տուժել, քանի որ մեքենայից 20 մետր հեռավորության վրա է եղել։
Արցախի ՊՆ նախկին փոխնախարարը հայտարարել է՝ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հաստատել էր իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։