կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 20:14
Իրավական

Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցողներն արդեն բողոքում ու ցմահ են ուզում, ի՞նչ ասեմ. Իսոյի վերջին խոսքը

իչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով «Մագնում» հյուրանոցում սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Մինչ այդ վերջին խոսքով հանդես եկավ այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Վերջինս հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և առնչություն չունի Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանությունների հետ:

Նա դատավոր Արմեն Բեկթաշյանին խնդրեց` Աստծուն հիշել, նոր իր նկատմամբ վճիռ կայացնել:

Իսրայել Սարգսյանն իր խոսքում հիշեցրեց Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցի մասին, որն, ըստ նրա`Արթուրի սպանությունից հետո մարդասպանը թողել էր դեպքի վայրում և որից անջատվել էր ԴՆԹ:

«Ես 24 օր հացադուլի մեջ եմ եղել զուտ նրա համար, որ այդ ձեռնոցն իրեղեն ապացույց համարվի»,-ասաց ամբաստանյալը և հիշեցրեց, որ դաստական նիտերից մեկի ժամանակ մեղադրող դատախազը չէր առակել գործի ելքի համար կարևորագույն նշանակություն ունեցող ձեռնոցն իրեղեն ապացույցների շարքը դասել, սակայն հաջորդ դատական նիստին «հանկարծ» մտափոխվել էր ու առարկել:

«Պարզ է, որ ինչ-որ մեկը հասկացրել է մեղադրող կողմին, որ եթե ձեռնոցը իրեղեն ապացույցների շարքը դասվի, ապա դա կնշանակի, որ էս մարդը (հեղ.խոսքն Իսրայել Սարգսյանի մասին է) չկա Արթուրի սպանության մեջ, գործը ջարդվում է: Հարգելի’ դատարան, պարզ է, որ այստեղ կա պատվեր, մարդկանց պետք է, որ ես նստեմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հայկ Հակոբյանն Իսրայել Սարգսյանի համար 25 տարվա ազատազրկում, իսկ տուժող կողմը պահանջել առավելագույն` ցմահ ազատազրկում:

Անդրադառնալով տուժող կողմի առաջարկած պատժաչափին, Իսրայել Սարգսյանն ասաց. «Բնականաբար Երեմ Սարգսյանն իմ հետ կապված ոչինչ չունի, Թևոսենց կողմից նշանակված փաստաբան է, իրենց շահերն է պաշտպանում և բնականաբար ինքն իրենով ցմահ չէր ասի: Այսինքն ենթադրում եմ, որ իրեն ասել են` գնա ու ցմահ ուզի:

Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում, դրա մասին արդեն չեմ կարա ոչ մի բան ասեմ, եթե իրենց պետք է, որ ես ցմահ նստեմ ու իրենց պետք չի իրականությունն իմանալ, ինչի՞ մասին ա խոսքը»,-ասաց նա և հավելեց. «Եթե մի պահ մտածում են, որ 25 տարի կամ ցմահ ուզելով ինձ կարան ջարդեն` չարաչար սխալվում են, Փառք աստծո, ես ուժեղ եմ, ու ես ուժեղ եմ իմ ճշտով, իմ պարզությամբ, իմ մաքրությամբ»:

Անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու ենթադրյալ շարժառիթին, ամբաստանյալն ասաց.«Մեղադրանք են կարդում, որտեղ գրված է, որ Արթուրի սպանությունը պատվիրել է, որ Թևոսի դիրքերը շրջապատում թուլացնի: Հլը մի հատ նայեք էլի` Թևոսը թուլացել ա՞, կամ Թևոսը թուլացո՞ղ տղա ա, էդ ինչ հիմարություն է դուրս տալիս»:

Վերջին անգամ, խոսելով իր մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մասին, Իսրայել Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ, Արթուրի սպանության մեջ չկամ, Մովսեսի նկատմամբ հետախուզում հայտարարեք, Մովսեսին կձերբակալեք ու այդ ժամանակ սաղ պարզ կլինի: Իմ մեղավորությունը միայն մի բանի մեջ ա, որ ես հիմար խելքով այդ շակալին (հեղ. նկատի ունի այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանին) խոսացրել եմ, որ իմանամ ինքն այս պատմության մեջ կա՞, թե չէ, եթե ես այդ խոսակցությունը չտանեի, ես հիմա ստեղ չէի լինի»:

Իսրայել Սարգսյանի խոսքով` Տիգրանին իրականում չեն «հայտնաբերել» ու նոր ձերբակալել, այլ ինքն է ներկայացել ԱԱԾ, իրեն ասել են` մի քանի ամիս նստի, որովհետև ինքն իրենց ասածով է ամեն ինչ արել, իսկ այդ օրը հանդիպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Թե ինչ են զրուցել ոստիկանապետն ու այս գործով նախկին մեղադրյալ, նախկին ոստիկան Տիգրան Ասատրյանը` Yerkir.am-ի տեսանյութում պատմում է Իսրայել Սարգսյանը: