կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 10:31
Հասարակություն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ վեճից հետո Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի սիրտը կարող է ստենդավորեն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ վեճից հետո Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի սիրտը կարող է ստենդավորեն

«Իմացել ենք, որ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վատ է խոսել Ջազ քոլեջի տնօրեն պարոն Դավթյանի հետ։ Մենք նոր ենք գալիս հիվանդանոցից, պարզեցինք, որ նախաինֆարկտային վիճակի մեջ է»,- «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս Վարդան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անձամբ փոխնախարարին հիվանդանոցում չենք տեսել, դեպքին էլ ականատես չենք եղել, քանի որ հանդիպումները եղել են երկու քոլեջներում՝ առանձին։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն Երևանի էստրադային և Ջազային արվեստի և Երևանի մշակույթի պետական քոլեջներում էր: Փոխնախարարը վիճել է Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, այժմ

«Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում է՝ նախաինֆարկտային վիճակում։

Վեճի պատճառն, ըստ ամենայնի, այն տեղեկությունն էր, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջին: Մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրայի և դերասանի վարպետության դասախոս Համլետ Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն էլ ներկա չի եղել փոխնախարարի և տնօրենի վեճին։

«Քիչ առաջ հիվանդանոցից եմ գալիս, տեսության էի գնացել։ Հիմա Դավթյանին հետազոտություն են անում, չի բացառվում, որ ստենդավորեն, զոնդավորում էին այդ ժամանակ։ Թե ինչ է տեղի ունեցել մինչև այդ՝ չենք կարող ասել, ես տեսել եմ այդ մարդուն շտապօգնության մեքենայում»։

Դասախոսը նաև պատմեց, որ դրանից հետո Ժաննա Անդրեասյանը վարչության պետի և Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենի ժՊ-ի հետ այսօր խոսում էին և ուզում էին, որ, անպայման, որոշակի փաստաթղթեր հանձնեն։

«Նրանք այսօր եկել էին փոխտնօրենի հետ զրուցելու և աշխատակազմի հետ չէին պատրաստվում հանդիպել։ Ես մոտեցել եմ և ներկայացրել քոլեջի կոլեկտիվի պահանջները։ Որոշել են, որ Ջազ քոլեջի և Մշակույթի պետական քոլեջի աշխատակազմերին միացնեն և դարձնեն մշակույթի պետական քոլեջ։ Ջազ քոլեջից մեկին էլ նշանակել են ԺՊ։ Եթե արդարություն եք ուզում, ինչո՞ւ եք Ջազ քոլեջից ընտրում ԺՊ։

Անաչառ երրորդ մարդ բերեիք։ Այսօր պարզվեց, որ մենք սաբոտաժի ենք գնում։ Մենք առաջին հերթին չենք ուզում միացում։ Եթե կառավարության որոշումն է, ապա ինչու է 64 տարեկան մարդուն, որն անցել է կենսաթոշակի՝ սրտի ստենդավորմամբ նրան կարելի է բերել պաշտոնի, իսկ 37 ամյա երիտասարդը, որն ավյունով լեցուն է՝ ազատում։ Մենք կրթում ենք, երեխա ենք դաստիարակում։ Դուք գիտեք դպրոցների վիճակը, որ գալիս են՝ առաջին հերթին մենք իրենց անուն ազգանուն ենք սովորեցնում գրել, հետո նոր մշակույթի հետ ենք ծանոթացնում»։

Թադևոսյանը նշեց, որ չգիտի, թե Ջազ քոլեջում ինչ են մտածում միավորման մասին, սակայն հաղորդեց, որ օգոստոսի 20-ին նախատեսվում է հանդիպում վարչության պետի և աշխատակազմի ղեկավարի հետ, գուցե ներկա լինեն նաև երկու կողմերի աշխատակիցները։ Ասաց, որ մտահոգություն ունեն, որ միավորման շնորհիվ հնարավոր են նաև կրճատումներ։
«Կարծում եմ,եթե երկու քոլեջներում էլ կան դերասանի մասնագիտության, ռեժիսուրայի, ոկալի կուրսեր, պատկերացնում եք ի՞նչ է կատարվելու։ Մենք էլ պահանջներ կդնենք, թող առանձին գործեն։ Երկու քոլեջներն էլ պետական են, ֆինանսավորվում ենք նախարարությունից»։

Աղբյուր` Փաստինֆո