|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ավարտից հետո Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ինչպես հանդիպման սկզբում էր նշել, նորից կրկնեց, որ որոշում կկայացնի բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների, մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո:
Yerkir.am-ի հարցին, թե ի վերջո կարո՞ղ է վերջ տալ վերջին շրջանում տարածված տեղեկություններին, որ ժամանակին Վազգեն Սարգսյանի հետ ունեցած միջադեպից հետո է լքել վարչապետի պաշտոնը եւ հեռացել Հայաստանից, Սարգսյանն ասաց. «Կարճ կպատասխանեմ, բացարձակ սուտ », ապա հավելեց. « Լավ կլինի այդ շահարկումը արհեստական չուռճացնեք»:
Նա այլ հարցերի չէր ցանկանում պատասխանել, միայն նշեց, որ նախագահը և հանրապետականը իրեն առաջադրել են ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու և զբաղված է այդ գործով:
«Ես որևէ տեղ չեմ կորի: Եթե դառնամ նախագահ, իմ թեկնածությունը հաստատեմ կամ չհաստատեմ, պատրաստ կլինեմ ձեր հարցերին պատասխանել»,- ասաց նա: Հարցին էլ՝ ի՞նչը կարող է նրան ստիպել հրաժարվել ընդունել նախագահ դառնալու առաջարկը, նա ասաց, որ մի օր կասի: