Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Խնձորեսկ գյուղի՝ անհետ կորած բնակչուհին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2014թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 44-ամյա բնակիչ Ա.Կյալունցը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00 սահմաններում, կնոջ հետ վիճաբանել է կենցաղային հարցերի շուրջ, ինչից հետո վերջինս դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 2014թ. նոյեմբերի 14-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 41-ամյա կինը 2014թ. հոկտեմբերի 30-ին ամուսնու հետ վիճաբանելուց հետո դուրս է եկել տանից և առանց որևէ մեկին տեղեկացնելու, պատահական ավտոմեքենայով մեկնել ԼՂՀ Ակնա բնակավայր եւ օրեր շարունակ մնացել անասնապահությամբ զբաղվող ոմն Արմենի տանը:
Կինը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ նշված վայր մեկնել է իր կամքով, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին