|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը որոշել էր հրաժարական տալ. տեղեկացնում է թուրքական Taraf թերթը:
Թաքսիմ հրապարակի դեպքերի հետ կապված` Արընչի հանդիպումը նախագահ Գյուլի հետ, այնուհետեւ նրա ներողությունը ոստիկանության գործողությունների կապակցությամբ առաջացրել էին վարչապետ Էրդողանի դժգոհությունը: Հյուսիսային Աֆրիկա 5-օրյա այցից տուն վերադառնալով` վերջինս կառավարության նիստ է գումարում, որի ընթացքւմ վեճ է տեղի ունենում վարչապետի եւ փոխվարչապետի միջեւ: Դրանից հետո Արընչը հայտարարում է պաշտոնից եւ կուսակցությունից հեռանալու մասին:
Ըստ թերթի` երբ Արընչը լքում է նիստի դահլիճը, նրան են հետեւում մի քանի նախարարներ: Արընչի որոշման մասին իմանում է նախագահ Գյուլը, եւ միայն նրա միջամտությունից հետո փոխվարչապետը որոշում է հրաժարական չտալ: