|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սպիտակ տունը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում խնդրել է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, որը համաձայնել է «աշխատել նրա հետ՝ գտնելու այն, ինչ հասանելի է, հատկապես Եվրոպայում»:
Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի՝ երկու նախագահները «ֆանտաստիկ» հեռախոսազրույց են ունեցել։
Լևիթը հայտնել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին ռազմական աջակցության, ներառյալ Javelin-ների համար, որը Վաշինգտոնն առաջին անգամ տրամադրել է Թրամփի առաջին վարչակազմի օրոք:
Նա հավելել է, որ առաջիկա օրերին երկու կողմերի տեխնիկական թիմերը կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։