|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի կոչ է արել եվրոպացի առաջնորդներին ուժեղացնել իրենց պաշտպանական ջանքերը, որպեսզի ոչ միայն օգնեն Ուկրաինայում խաղաղություն, այլև ողջ մայրցամաքում կայունություն ապահովելուն։ Այս հայտարարությունը նա արել է ի նշան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աջակցության կազմակերպված գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Սթարմերն ասել է, որ Եվրոպան պետք է լուծի մեկ սերնդի ընթացքում մեկ անգամ ծագող խնդիրը:
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը միայն ճշտի կամ սխալի հարց չէ, այն կենսական նշանակություն ունի այստեղ գտնվող և շատ այլ ազգերի անվտանգության համար, - ասել է Սթարմերը Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման սկզբում:- Այսօրվա հանդիպումն անցկացվում է համախմբվելու և քննարկելու համար, թե ինչպես միասին արդար և կայուն խաղաղություն հաստատենք և համոզվենք, որ Ուկրաինան կարող է պաշտպանվել Ռուսաստանի հետագա ցանկացած հարձակումից»:
Փորձելով վերակենդանացնել Ուկրաինայում խաղաղության հույսը՝ Սթարմերն ասել է, որ անցած հանգստյան օրերին Թրամփի, Զելենսկիի և Մակրոնի հետ հրատապ բանակցություններն ամրապնդել են այն գաղափարը, որ Եվրոպայում «կամավորների կոալիցիան» պետք է արագ գործի՝ ԱՄՆ-ին ներկայացվելիք խաղաղության ծրագիր մշակելու համար: Չունենալով զենքի և զինամթերքի այն քանակությունը, որն ունի ԱՄՆ-ն, Սթարմերն ու Մակրոնը փորձում են համոզել Թրամփին, որ Եվրոպան կարող է մեծացնել ռազմական ծախսերը և պաշտպանել իրեն, սակայն Ռուսաստանը հավատարիմ կմնա խաղաղության համաձայնագրին միայն Միացյալ Նահանգների աջակցությամբ, գրում է Reuters-ը։