Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.Today֊ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հասկանում եմ, որ ՔՊ իշխանության ներկայացուցիչներն իրենց խրախճանքները, հանգիստը, ջրոցու օրը չեն թողնելու ընկնեն քաղաքական հայտարարություններ անեն․ բայց կարող ա չեն էլ նկատել, որ երեկ Հունգարիայի վարչապետ Օրբանը այցելել է օկուպացված Շուշի, գովասանքի խոսքեր շռայլել Իլհամ Ալիևին, քաջալերել, օրինակ բերել եվրոպացիքին, թե որքան ջանք է ներդրել, վերջինս, տարածշրջանի խաղաղության հաստատման համար:
Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով:
Հիշեցի թե ինչ շան լափ էին թափում Լուկաշենկոյի գլխին, երբ գրեթե նույն դիֆեռամբներն էր հայաթափված Արցախում հասցեագրել Ալիևին: Ասում էին՝ բա սենց ռազմավարական գործընկեր ա՞ լինում։ Տղե՛րք ու աղջկե՛րք, բա էս Օրբանը օք ա՞: Սա էլ Եվրոմիությունը նախագահող երկրներից մեկի ղեկավարն ա, դրա համար օք ա՞»: