|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում սկսվում է նոր դարաշրջան. այս մասին հայտարարել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլքոթը։
«Առաջիկայում կարող է ստորագրվել նոր, ավելի ընդգրկուն առևտրային համաձայնագիր: Մեծ Բրիտանիան և Թուրքիան պարտավորվել են երկու տարվա ընթացքում աշխատանքներ սկսել ավելի հավակնոտ առևտրային համաձայնագրի շուրջ: Միևնույն ժամանակ, Միացյալ Թագավորությունը և Թուրքիան պետք է վերացնեն առևտրի բոլոր հիմնական խոչընդոտները: Մեր ապագա ներդրումային հարաբերություններում շուկայի հասանելիությունը արգելափակելու միակողմանի միջոցառումների տեղ չկա», – նշել է նա։
Ըստ բրիտանացի դեսպանի՝ Մեծ Բրիտանիան խոշոր ներդրող է Թուրքիայում, իսկ Թուրքիան՝ Միացյալ Թագավորության 18-րդ խոշորագույն առևտրային գործընկերը:
«Թուրքիան մի երկիր է, որը բավականին երիտասարդ է, հմուտ, կրթված, ունի աշխատուժ, ցածր ընդհանուր ծախսեր, կանաչ ֆինանսներ, խելացի էներգիա, խելացի գյուղատնտեսություն և կարող է գործել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինքնավար տրանսպորտային միջոցները և տիեզերքը», – եզրափակել է Չիլքոթը։