Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Բելառուսի ճգնաժամի պատճառով Եվրոպայի քարտեզի վրա «ճեղքման» մասին. հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մակրոնը, մասնավորապես, նշել է. «Բելառուսի պատճառով եվրոպական մայրցամաքում պառակտման վտանգ կա»: Նա հորդորել է խուսափել արտաքին միջամտությունից և աջակցության խոսքեր է ուղղել բելառուս ժողովրդին:
Ի հավելումն՝ Մակրոնը խոսել է նաև ԵԱՀԿ միջնորդությամբ Բելառուսում ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին ու տեղեկացրել, որ այդ տեսակետը նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն է և հնչեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների ընթացքում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հայտարարել է, որ հանրապետության ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը, ինչը հարուցել է հանրության զայրույթը.մարդիկ այն կարծիքի են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: