|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարց օրակարգում չկա:
Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում:
«(ԱՄՆ-ի ռազմակայանների տեղակայման շուրջ) այդ խոսակցությունները շահարկումներ են: Այդ հարցը չի դիտարկվում»,-ասել Է Զալկալիանին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թբիլիսին կարող Է արդյոք դիտարկել իր տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայելու հարցը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսին աննպատակահարմար Էր համարել երկրում ԱՄՆ-ի ռազմաբազաներ կառուցելու գաղափարը: Դրա պատճառով վրացական պետության ղեկավարը խիստ քննադատության Էր ենթարկվել ընդդիմության կողմից, որը նրան իմփիչմենթով Էր սպառնացել նման հայտարարությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: