|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են խորհրդակցություններ եվրաատլանտյան և եվրոպական թեմաների շուրջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանիպման ժամանակ:
«Արտաքին գործերի նախարարությունների միջոցով մենք կանոնավոր, վստահելի խորհրդակցություններ ենք իրականացնում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Նախատեսվում են խորհրդակցություններ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների, ինչպես նաև մեր երկրների հարաբերությունների մասին, Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրների շուրջ»,- ասել է նա: