|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին հայտարարությունները երբեմն հակասական են։
«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք այդ բոլոր հաղորդումներին, այդ մասին եվրոպացիների բոլոր, երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Դա առաջացնում է մեր անհանգստությունը, որովհետև խոսքը վերաբերում է զորակազմի տեղակայմանը, ՆԱՏՕ-ի երկրների զորակազմերի հնարավոր ուղարկմանն Ուկրաինա, դա բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում մեր անվտանգության տեսակետից, ուստի այդ թեման կարևոր է մեզ համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաների, հաղորդել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել Ուկրաինայում տեղակայել մինչև 30 000 զինվորական Եվրոպայի երկրներից։