կարևոր
649 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-25 15:18
Հասարակություն

Երկպառակության այս օրերին հիշենք ՀՅԴ կոչը միավորման մասին. քաղաքագետ

Երկպառակության այս օրերին հիշենք ՀՅԴ կոչը միավորման մասին. քաղաքագետ

Դեկտեմբերից ահազանգում եմ ներընդդիմադիր դաշտի ահագնացող երկպառակությունների, այս դեպքում նույնիսկ՝ բազմապառակությունների մասին։ Այդ առումով հիմա բոլոր հնարավոր ու անհնար մտահոգությունները միս ու արյուն են ստացել։ «Անուն գոռոցի» խաղացող երեխաների օրինակով սկսվել են աջ ու ձախ տենդագին վազքն ու բղավոցը՝ փոխադարձ մեղադրանքների, պիտակավորումների, կծոցների, «դարավոր սկրինշոտերի» ու փոխադարձ ցեխարձակումների։

Այս հայրենակուլ ճահճում ոչ ոք այլևս չի հիշի միավորման կոչերի ու հիմնավորումների մասին։ Ըստ որում՝ խոսքը բնավ իմ համեստ կոչերի մասին չէ։ Գոնե ինձ հայտնի ամենածանրակշիռ քաղաքական կոչը, որ արվել է վերջերս, Դաշնակցության Բյուրոյի՝ հունվարի 18-ով թվագրվող հայտարարությունն է․

«Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում» (https://www.arfd.am/new/news/76973/

Ձայն բարբառոյ յանապատի…

#ՀավերժականՀայաստան

#ՀաջորդտարիՇուշիում

քաղաքագետ Էդգար Էլբակյան