Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բժիշկ, ուրոլոգ Հայկազ Հարությունյանը գրում է.
«Ուրոլոգիայի համաշխարհային օրվա կապակցությամբ ցանկանում եմ ողջունել բոլոր գործընկերներին և երախտագիտություն հայտնել նրանց անխոնջ աշխատանքի համար՝ մեր մասնագիտությունը զարգացնելու և հիվանդների բարօրությանը ծառայելու գործում։ Ուրոլոգիան, լինելով բժշկության կարևոր ուղղություններից մեկը, իր պատմության ընթացքում մեծ զարգացում է ապրել։ Հին ժամանակներից մինչև այսօր ուրոլոգիան ունեցել է կարևոր ձեռքբերումներ, և մենք այսօր պարտավոր ենք հիշել մեր մասնագիտական ժառանգությունը:
Համաշխարհային ուրոլոգիայի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկները զբաղվում էին միզուղիների հիվանդությունների բուժմամբ, իսկ Հիպոկրատը և Գալենը նկարագրում էին միզուղիների հիվանդությունները և բուժման մեթոդները։ 19-րդ դարը կարելի է համարել ուրոլոգիայի զարգացման կարևոր շրջանը, երբ զարգացան վիրաբուժական մեթոդները, իսկ առաջին ուրոլոգիական գործիքները դարձան ավելի հասանելի:
Հայկական ուրոլոգիան նույնպես ունի հարուստ պատմություն։ Հայ բժիշկները հնագույն ժամանակներից զբաղվել են միզուղիների հիվանդությունների բուժմամբ։ 20-րդ դարի առաջին կեսին ուրոլոգիան Հայաստանում սկսել է ձևավորվել որպես առանձին մասնագիտություն։ Կարելի է նշել պրոֆեսոր Մեսրոպ Նորատուսյանին, Ստեփան Բոյախչյանին, Հրաչյա Հովհաննիսյանին, Գուրգեն Խաչատրյանիմ, Հմայակ Միդոյանին ովքեր մեծ ավանդ են ներդրել հայկական ուրոլոգիայի զարգացման գործում:
Այսօր ուրոլոգիան շարունակվում է զարգանալ՝ ընգրկելով նորագույն տեխնոլոգիաներ և գիտական նորարարություններ, ինչը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ և անվտանգ բուժումներ առաջարկել մեր բուժառուներին...»: