Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը շատ ճիշտ և դրական քայլ է համարում ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միավորումը: Դիտարկմանը, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ այդ միացումը, նա պատասխանեց. «Ժամանակը հասունացել է այս պահին, և քայլն իրականացվել է»:
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին` որպես մասնագետի, Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ նրան շատ դրական է վերաբերվում, և շատ ճիշտ էր նրա նշանակումը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր քայլերն իրականացվել են շատ ճիշտ, տեղին և ժամանակին»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ դա փաստող որևէ ապացույց չկա: Անդրադառնալով կառավարության ջանքերին` ստվերը կրճատելու հարցում, նա նշեց, որ իրենք էլ են ջանքեր գործադրել, բայց հարցը մեկ գիշերում հնարավոր չէ լուծել: Նաեւ հայտարարեց, որ իր կամքով է հրաժարական ներկայացրել և շուտով անցնելու է նոր աշխատանքի: Իսկ թե ինչ աշխատանքի, Դավիթ Սարգսյանը չմանրամասնեց: