|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին, որոնք ստիպված եղան լքել իրենց դարավոր օթևանը՝ Լեռնային Ղարաբաղը, ու բախվել անորոշությունների»,– ասել է նա։
Հիշեցնենք` Արամ Առաջինը երկշաբթյա այցով է մեկնել ԱՄՆ։ Հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։