Փոխարժեքներ
25 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին փոխանցեք, որ կարող է խաբել ու մոլորեցնել իր ժողովրդին, իսկ հայ ազգը տգետ չէ և նա պարտավոր է հարգել։
Հիմա փաստերով` պարոն դեսպան, ՀՀ-ն Ալմա Աթիի հռչակագրով (1991թ. դեկտեմբերի 21) ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` տվյալ պահին գործող սահմաններով` հաշվի առնելով և հարգելով 1991թ. հոկտեմբերի 18-ի` Ադրբեջանի ընդունած Անկախության մասին սահմանադրական ակտը, որով իրենց իրավահաջորդ են համարել 1918-1920թթ Ադրբեջանի հանրապետությունը, իսկ այդ տարիներին ո'չ Նախիջևանը, ո'չ Ղարաբաղը և խորհրդային տարիներին Հայաստանից մյուս զավթումները իրենց կազմում չեն եղել։ Ալմա Աթիի հռչակագրում ցույց տվեք մեկ նախադասություն, որտեղ նշված է, որ ՀՀ-ն ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Տարածքային ամբողջականության ճանաչում չի նշանակում ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Արդեն նշեցի, թե որ սահմաններով ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` իրենց իսկ հռչակած Սահմանադրական ակտի համաձայն։ Դեռ հարց է ո՞րն էր 1918-1820թթ սահմանը։ Չէ որ Ազգերի լիգան, այդ թվում` Ֆրանսիան չեն ճանաչել 1918-1920թթ Ադրբեջանի անկախությունը` չճշտված սահմաններ ունենալու պատճառով, իսկ ՀՀ-ինը 1920թ. հունվարի 19-ին ճանաչել եք։
Պարոն դեսպան, Հայաստանի ոչ մի ղեկավար, այդ թվում` Խորհրդային Հայաստանի, երբեք չեն ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, չեք գտնի ոչ մի փաստաթուղթ, որ հղում տաք, ընդհակառակը, բողոք են հղել 1921թ անարդարացի որոշման դեմ` բացի 2022թ.-ից, երբ Ֆրանսիայի հովանու ներքո Պրահայում ՀՀ վարչապետն արեց այդ ուխտադրուժ հայտարարությունը` հավանաբար փորձելով զիջումներով ժամանակ շահել և կանխել ՀՀ-ի դեմ նոր հարձակումները, որը երբեք անվտանգության լուծում չի լինելու, ընդհակառակը` դարձրել է ավելի խոցելի և արագացնելու է...։
Պարոն դեսպան, եթե 1991թ., դեկտեմբերին ճանաչել էինք Ադրբեջանի կազմում, բա 1992թ. ԵԱՀԿ Մինսկի խումբ ինչո՞ւ էր ստեղծվում, այսինքն` ճանաչում էինք, տալիս էինք Ադրբեջանին, իրենք էլ չէին վերցնո՞ւմ։ Վստահ եմ գիտեք, որ Ադրբեջանը ե՞րբ է միացել, հետ կանգնել, հետո նորից միացել Ալմա Աթիի հռչակագրին, կամ բացի ՀՀ-ից, էլ ո՞ր պետություններն են ստորագրել։ Փաստորեն այդ համաձայնագրով միայն ՀՀ-ի և Ադրբեջանի 《տարածքային ամբողջականությունն》 եք ուզում որոշել։ Ինչո՞ւ օրինակ երբեք Ուկրաինայի պահով հղում չեք տվել այդ համաձայնագրին, որ Ուկրաինան ու Ռուսաստանն էլ են ստորագրել և նրանց սահմաններն էլ պետք է որոշվեն այդ համաձայնագրով։
Ստորև ներկայացնում եմ նաև1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, որն ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծելու որոշումից մի քանի շաբաթ անց, որով ՀՀ-ն պարտավորվում էր սատար կանգնել Ղարաբաղի ժողովրդին և ՀՀ-ի համար անընդունելի համարել ցանկացած ներպետական կամ միջազգային փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Պարոն դեսպան, ամոթ է, մի' ստեք և մի' զրպարտեք Հայաստանի նախորդ ղեկավարներին, հարգե'ք հայ ազգին, որն իր մեծ ներդրումն ունի Ֆրանսիայի ազատագրության և զարգացման գործում։
Լիլիթ Մակարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ