Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի՞նչ է նշանակում՝ այսօր «նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել»։ Այս ձևակերպումը լկտի աճպարարություն է, որովհետև Հայաստանում նոր (կամ արդեն հին) կորոնավիրուսային վարակն առկա է տասնյակ ու հարյուր հազարավոր քաղաքացիների մեջ։ Այս են հաստատում համաշխարհային հռչակ ունեցող բոլոր վարակաբանների տեսակետները, ըստ որոնց՝ այդ վարակը կպնելու է գրեթե բոլորին, ըստ, օրինակ, Վ. Զվերևի՝ մարդկանց շուրջ 70 տոկոսին։
Անյպես որ՝ պարետատան այսօր ներկայացրած վիճակագրությունն իրականում սարսափելի տվյալներ չի պարունակում։ Թող ասեն (անուններո՛վ), թե այդ 697 «դեպքից» քանիսն են թոքաբորբ տանում։ Չեն ասում, որովհետև նրանցից նույնիսկ 30-ը թոքաբորբ չունի։