կարևոր
367 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-31 14:42
Քաղաքական

Կարմիր բերետավորներով պահվող իշխանություն․ ամոթ և ամոթ, կամ՝ ձոն ժողովրդավարության․ Լիլիթ Գալստյան

Կարմիր բերետավորներով պահվող իշխանություն․ ամոթ և ամոթ, կամ՝ ձոն ժողովրդավարության․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է այսօրվա Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած սկանդալին։

«Քաղաքի կառավարումը տապալած, ազգային շահերի ուրացմանը լծված քաղաքական ուժը՝ տվյալ դեպքում՝ 9%-անոցը, այլ ռեսուրս չունի՝ քան բռնաճնշումը, շանտաժն ու մանիպուլյացիան։

Այսպես 7 տարի։ Մղձավանջը շարունակվում է․․․։

Եվ իհարկե, «փորձված» ձեռագիրը․ լռեցնել, մեկուսացնել, բռնություն կիրառել։ Երևանցու ձայներով ընտրված ավագանու անդամներին լռեցնում են կարմիր բերետավորների ուժով։

Իսկ քննարկման առարկան տրանսպորտի թանկացումն էր։

Հ․Գ․ Թե բա կրթվում ենք ու գնում ԵՄ․․․»։