|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Այսօր առավոտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։
«Ես պարզապես քայլում էի, և կարմիրբերետավորները ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Ես պարզապես հարց տվեցի, թե ինչո՞ւ եք ձերբակալում, երկու հոգի ինձ բռնեցին և վայրի կերպով մտցրեցին մեքենայի մեջ, գլուխս էլ խփեցին մեքենայի վերին մասին։ Հուսախաբ եմ իմ ժողովրդի ոստիկանության պահվածքից, իրենք հայ են կոչվում և այդպիսի վարմունք ունեն մեր ժողովրդի վերաբերյալ:
Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Դու չորս տարի այս նույն քայլերն արեցիր իշխանության հասնելու համար, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, որ դու ես արել։ Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դու դավաճան ես։ Վախկոտ մի՛ եղիր, Ալիևի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամոթ քեզ», - ոստիկանությունից դուրս գալիս հայտարարեց Համբիկ Սասունյանը։
Նա գլխարկին ամրացրել էր Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների դրոշները։
Հիշեցնենք, Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության կասկածանքով: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:
2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․