|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացվել են վերացման վտանգի տակ գտնվող լեզուները, այդ թվում՝ արևմտհայերենը և հայոց լեզվի Համշենի բարբառը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net -ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի մեջլիսի ամբիոնից արևտմահայերեն խոսք է հնչեցրել պոլսահայ հասարակական գործիչ Մուրադ Մըհչըն (Մուրատ Մըխճը), իսկ հայոց լեզվի Համշենի բարբառով ելույթ է ունեցել համշենահայ մտավորական, մի շարք գրքերի հեղինակ Հուրիյե Շահինը։
Արևմտահայերենի և հայոց լեզվի Համշենի բարբառի հետ մեկտեղ, որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ, ներկայացվել են նաև զազայերենը, քրդերենը, ասորերենը և այլ լեզուներ։
Հիշեցնենք, որ UNESCO-ն տարիներ առաջ «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասում» մատնանշել էր, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Հայոց լեզվի Համշենի բարբառն ընդգրկվել էր «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների դասի տակ:
Մելինե Անումյան